«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Մերսիսայդյան ակումբը պատրաստ է Ուկրաինայի բոլոր ժամանակների լավագույն ռմաբարկուի համար 22 մլն ֆունտ վճարել:
Daily Mirror և The Guardian պարբերականները հաղորդում են, որ գործարքի ճակատակիրն ամենևին էլ կապված չէ Սուարեսի հնարավոր վաճառքի հետ: «Կարմիրները» վաղուց են հետևում 24-ամյա ֆուտբոլիստի խաղին և ամեն դեմպքում կփորձեն ամռանը ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի բարձրագույն առաջնության վերջին մրցաշրջանում Մխիթարյանը ռեկորդ սահմանեց՝ խփելով 25 գնդակ: Հենրիխը երեք անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: