«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան բարձր է գնահատել «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի կատարած աշխատանքը:
-Անցած մրցաշրջանում «Յունայթեդը» չեմպիոնական տիտղոսը պարտվեց վերջին րոպեին: Ֆուտբոլում այդպես էլ է պատահում: Սակայն նրանք շարունակում են մնալ լավագույն ակումբը: Նրանք ուժեղ են ինչպես առաջ և հիանալի է տեսնել թե ինչպես է նոր սերունդը ֆուտբոլ մտնում Ֆերգյուսոնի ղեկավարությամբ: Նրա 25 տարվա մարզչական գործունեության ընթացքում մի քանի սերունդ է փոխվել: Մարզիչը պետք է լավ հոգեբան լինի: Ֆերգյուսոնը հիանալի օրինակ է: Նա ավելին է, քան մարզիչը,- ասել է ֆրանսիացին: