Չնայած տրանսֆերային պատուհանի փակվելուն` «Կրիստալ Փելեսին» հաջողվել է ձեռք բերել «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Ադլեն Գեդիուրային:
Պրեմիեր Լիգայի նորեկի պաշտոնական կայքը հայտնում է, որ Գեդիուրան երեք տարվա պայմանագիր է ստորագրել «արծիվների» հետ: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում:
Հատկանշական է, որ Ադլենի տեղափոխությունը «Սելհարսթ Պարկ» երեկ է հաստատվել, երբ տրանսֆերային պատուհանն արդեն փակված է եղել: Սակայն, շնորհիվ այն բանի, որ «արծիվները» գործարքի մի մասը համաձայնեցրել էին մինչև վերջնաժամկետը, տեղափոխությունը թույլատրվել է: