Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսը» պաշտոնապես հայտարարել է «Սևիլյայի» 20-ամյա կիսապաշտպան Խոսե Կամպանյային ձեռք բերելու մասին:
Իսպանիայի երիտասարդական Մ20 հավաքականի ավագն «արծիվների» հետ 4-ամյա պայմանագիր է ստորագրել: Տրանսֆերի արժեքը երկու կողմերն էլ գաղտնի են պահում:
Կամպանյան, ով անցած մրցաշրջանում Լա Լիգայում ընդամենը 5 խաղ է անցկացրել վնասվածքի պատճառով, «Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյի 5-րդ ձեռքբերումն է:
Խոսեն Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության ընթացքում իր վառ խաղով հետաքրքրեց մի շարք եվրոպական ակումբների, բայց «Փելեսին» հաջողվեց շատ արագ աշխատել և ձեռք բերել տաղանդավոր կիսապաշտպանին: