Ինչպես հայտնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, «Կրիստալ Փելեսը» 6 ամսով վարձակալել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոյին:
Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը դարձավ «արծիվների» ղեկին Ալան Պարդյուի առաջին ձեռքբերումը:
Սանոգոն նախորդ մրցաշրջանում «Արսենալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ այդ թվում Անգլիայի գավաթի եզրափակչում «Հալլ Սիթիի» նկատմամբ տարած հաղթական խաղը: Յայան լոնդոնյան ակումբի կազմում առաջին գոլը խփել է Չեմպիոնների Լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը:
-Նա տաղանդավոր երիտասարդ է և կարողա է օգնել մեր թիմին: Ուրախ եմ, որ հաջողվեց վարձակալել նրան,- ասել է «Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն: