Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Կրիստալ Փելեսը», տեղափոխվելով Պրեմիեր Լիգա, մտադիր է ուժեղացնել իր կազմը «Բլեքպուլի» կիսապաշտպաններ Թոմաս Ինսի և Մեթ Ֆիլիպսի միջոցով:
Ենթադրվում է, որ «Բլեքպուլի» գլխավոր մարզիչ Պոլ Ինսը չի ցանկանում բաժանվել իր տղայից և թիմի առաջատար Ֆիլիպսից: Սակայն դա «Փելեսին» չի խանգարում:
Աղբյուրի համաձայն, տաղանդավոր ֆուտբոլիստներին ձեռք բերելու ցանկություն է հայտնել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Յան Հոլովեյը, ում գլխավորությամբ երկուսն էլ հանդես են եկել «Բլումֆիլդ Ռոադում»:
Հավելենք, որ Ինսով հետաքրքրված է նաև «Քարդիֆը», որը ևս այս տարի կխաղա Պրեմիեր Լիգայում: Ինչ վերաբերվում է Ֆիլիպսին, ապա նրա համար պատրաստ է սկսել պայքարել «Բոլթոնը»: