Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Առաջինը հաջողության հասան դաշտի տերեր։ 68-րդ րոպեին հաշիվը բացեց Խուան Մատան, իսկ նախավերջին րոպեին հյուրերի պատասխան գնդակը խփեց Օլիվյե Ժիրուն։
Այս հանդիպումից հետո «Արսենալը»՝ վաստակած 25 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մատա՝ 68ր, Ժիրու՝ 89ր: