«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ ձեռք է բերել «Կրիստալ Փելեսի» և Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Վիլֆրիդ Զախային: Գործարքը գնահատվում է 10 մլն ֆունտ, ևս 5 մլն կտրամադրվի «Կրիստալ Փելեսին», երբ որ Զախան «մանկունյանցիների» կազմում անցկացնի որոշակի թվով հանդիպումներ:
Այսօրվա բուժզննումից հետո 20-ամյա Զախան կվերադառնա «Կրիստալ Փելես» և այնտեղ վարձավճարով կանցկացնի մրցաշրջանի մնացած մասը: Սէր Ալեքս Ֆերգյուսոնի թիմին ֆուտբոլիստը կմիանա արդեն հունիսին:
-Մեզ դուր է գալիս հրավիրել պոտենցիալ ունեցող երիտասարդ խաղացողների: Մենք նաև կարող ենք ինքներս այստեղ զարգացնել խաղացողների: Դա բազմիցս ապացուցվել է: Հուսամ՝ Զախային դուր կգա այստեղ, երբ նա միանա մեզ այս ամառ,- հայտնել է Սէր Ալեքսը «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում: