Պրմեիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի կունենա «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում:
Խաղից առաջ «Սիթին» առաջին տաղում գտնվող «Յունայթեդին» զիջում է 15 միավոր և 4 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Չելսիից»: Այս խաղում կորոշվի «Սիթիի» չեմպիոնական հավակնությունները: Արդյո՞ք գործող չեմպիոնը կշարունակի պայքարել առաջին տեղի համար, թե՞ կբավարարվի Չեմպիոնների Լիգայի ուղեգրով: Երկու թիմերն էլ այժմ աչքի են ընկնում անկայուն խաղով:
«Չելսին» լավ է պատրաստվել այս խաղին, քանի որ հաղթանակը հնարավորություն կտա պայքարել երկրորդ տեղի համար:
Թիմերը ընդհանուր հանդիպել են 143 անգամ: 59 անգամ հաղթանակ են տոնել «Չելսիի» ֆուտբոլիստները, 47 անգամ ուժեղ է գտնվել «Մանչեսթեր Սիթին», 37 խաղ էլ ավարտվել է խաղաղ ելքով: Սակայն այս վիճակագրությունը չի արտահայտում թիմերի ներկա մակարդակը, քանի որ երկու ակումբներն էլ վերջին տարիներին սկսել են նոր պատմություն գրել: «Չելսին» ավելի շուտ, իսկ «Սիթին» մի քանի տարի առաջ:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: