«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ իր վրա ճնշում չի զգում, չնայած Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուն:
-Ես ոչինչ այդ մասին չգիտեմ (ակումբից հեռանալու): Այդ ամենը պետք է հարցնեք ակումբի ղեկավարությանը: Ես գոհ եմ կատարվող աշխատանքից: Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում» իր առաջին տիտղոսը նվաճեց 7 տարվա աշխատանքից հետո, իսկ Չեմպիոնների Լիգայում հաղթեց 13 տարի հետո: Այնպես որ ես դեռ 12 տարի ունեմ, որպեսզի հաղթեմ Չեմպիոնների Լիգան,- հայտնել է իտալացի մասնագետը: