«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացահայտ հայտնել է, որ չի ցանկանում այս մրցաշրջանի արդյունքում դուրս գալ Եվրոպա Լիգա:
Այս պահին «Սաութհեմպտոնը» բոլոր հնարավորություններն ունի տեղ գտնելու կարևորությամբ Եվրոպայի երկրորդ ֆուտբոլային առաջնությունում: Սակայն Պոչետինոն ցանկանում է միայն Չեմպիոնների Լիգան:
-Իմ կարծիքով, Եվրոպա Լիգան գրավիչ առաջնություն չէ: Դա կոնկրետ իմ կարծիքն է և ինձ չի հետաքրքրում Եվրոպա Լիգան: Իմ նպատակն է թիմը դուրս բերել Չեմպիոնների Լիգայի գոտի,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: