«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ իր թիմի նպատակը ոչ թե Եվրոպա Լիգան է, այլ՝ Չեմպիոնների Լիգան:
Ամռանը Պոչետինոն թիմը համալրեց այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Դեյան Լովրենը, Վիկտոր Վանյաման և Պաբլո Օսվալդոն: Այս նորեկների հետ «Սաութհեմպտոնը» վստահ անցկացրեց Պրեմիեր Լիգայի մեկնարկը և այս պահին 6-րդ տուրից հետո վաստակած 11 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Թվում է, թե Մաուրիսիոյի թիմը բոլոր շանսերն ունի, որպեսզի պայքարի Եվրոպա Լիգայի ուղեգրի համար, սակայն Պոչետինոն լրջորեն հետաքրքրված է Չեմպիոնների Լիգայով:
-Եթե անկեղծ, ապա մեզ չի հետաքրքրում Եվրոպա Լիգան, մեր նպատակը Չեմպիոնների Լիգան է:
Եվրոպա Լիգան այն առաջնությունը չէ, որին մասնակցելն ինձ համար հաճելի կլինի: Ես համոզված եմ, որ բոլոր մարզիչների նպատակն էլ դա է: Չեմպիոնների Լիգան հենց այն առաջնությունն է, որին մասնակցելու համար մենք պայքարելու ենք,- Պոչետինոյի խոսքեր է մեջբերում ESPN-ը: