«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը դեռ պետք է ոտնաթաթի վիրահատության ենթարկվի, ինչը նրա վերականգնման ժամկետը կհասցնի երեք ամսվա։
«Յունայթեդը» անցյալ ուրբաթ հայտարարեց, որ Մարտինեսը ոտնաթաթի վնասվածք է ստացել սեպտեմբերի սկզբին «Արսենալից» կրած պարտության ժամանակ:
Մարտինեսը սկզբում ոտնաթաթի կոտրվածք էր ստացել ապրիլին «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում: Այնուհետև Լիսանդրոն վիրահատվեց և բաց թողեց 11 շաբաթ՝ վերադառնալով մինչմրցաշրջանային շռջագայության ժամանակ։
Սեպտեմբերի 3-ին «Արսենալից» կրած պարտությունից հետո Մարտինեսը կարողացավ երկու հանդիպում անցկացնել ցավազրկողների շնորհիվ, բայց հետո ստիպված եղավ դադար վերձնել։
Լրացուցիչ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ ոտնաթաթի վնասված ոսկորը պատշաճ կերպով չի ապաքինվել, և խնդիրը շտկելու համար 25 ամյա արգենտինացին ստիպված կլինի կրկին վիրահատվել։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Մարտինսը երկուշաբթի օրը երկրորդ վիրահատության կենթարկվի։ Լիսանդրոն կկարողանա խաղալ միայն Նոր տարուց հետո։