«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան արդարացրել է երկրպագուների պահվածքը «Սուոնսիի» հետ խաղից հետո:
-Մենք պետք է հարգենք մեր երկրպագուների պահվածքը: Մեզ քննադատում են, և դա մեր աշխատանքի մի մասն է:
Վերջին խաղում «զինագործները» սեփական հարկի տակ պարտվեցին «Սուոնսիին» 0:2 հաշվով, որից հետո էլ երկրպագուներն սկսեցին սուլել և անվայել արտահայտություններ գոռալ: Եվ այսքանից հետո «Արսենալը» գտնվում է 10-րդ հորիզոնականում, և Արտետան ընդունում է, որ իրենք արժանի են քննադատության:
-Երկրպագուները ունեն բոլոր իրավունքները հիասթափված լինելու: Մենք չենք կարող խնդրել նրանց, որպեսզի նրանք շարունակեն երկրպագել մեզ, մինչ մենք չենք տվել նրանց այն, ինչին արժանի են: Այնպես որ դա մեզնից է կախված,-կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Արսենալի ֆուտբոլիստը շատ լավ հասկանում է` ինչո´ւ են երկրպագուները դժգոհ. չէ՞ որ երբ թիմը վատ է խաղում, քննադատում են բոլորը:
-Եվ ոչ միայն մարզչին, այլ նաև ֆուտբոլիստներին: Մեր մեղքն է, որ վշտացնում ենք մեր հավատարիմ երկրպագուներին,-նշել է Արտետան: