«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության հետ կապված տպավորություններով:
-Մենք պետք է գոհ լինենք արդյունքից: Հնարավոր էր, որ ավելի բարդ խմբում հայտնվեինք: Կարծում եմ, որ խմբում մեր գլխավոր մրցակիցը «Ռեալ Սոսյեդադն» է:
Ես անհամբերությամբ սպասում եմ այս մրցաշարի մեկնարկին: Մեզ բարդ ուղևորություն է սպասվում դեպի Դոնեցկ, բայց ես չեմ կարծում, որ «Էնֆիլդ» մեկնելն ավելի հեշտ էր: Հենց նման հանդիպումներում փորձը մեզ կօգնի Չեմպիոնների Լիգայում:
Որոշ մարդիկ հաճախ նշում են այն փաստը, որ ես Չեմպիոնների Լիգայում հանդես գալու փորձ չունեմ: Ես փորձ ունեմ, սակայն մենք այն ժամանակ չկարողացանք հաղթահարել խմբային փուլի արգելքը: Դա ևս մեկ պատճառ է, որի համար ես անհամբերությամբ սպասում եմ մրցաշարին: Ես ցանկանում եմ ուղղել այդ փաստը:
Ես ինձնից կախված ամեն բան անում եմ, որպեսզի իմ թիմն ամբողջովին մարտական մոտենա մրցաշարի առաջին խաղերին,- ասել է Մոյեսը: