«Մոնակոյի» սպորտային տնօրեն Վադիմ Վասիլևը խոստովանել է, որ ակումբին դիմել են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանիին ձեռք բերելու առաջարկությամբ:
Անցած շաբաթ «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հերքել էր լուրերն այն մասին, որ պատրաստվում է ձեռք բերել Նանիին: Սակայն առանց կրակ ծուխ չի լինում:
-Մեզ առաջարկել են նրան ձեռք բերել: Նա շատ լավ խաղացող է, սակայն որևէ բանակցություն չի եղել: Մենք արդեն որոշ առումով փոխել ենք մեր անձնակազմը, բայց նաև ցանկանում ենք մեր երիտասարդ խաղացողներին հնարավորություն տալ: Մենք դեռևս ժամանակ ունենք, որպեսզի անհրաժեշտ փոփոխություններ անենք մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, եթե անհրաժեշտ լինի,- L’Equipe-ի հետ հարցազրույցում հայտնել է Վասիլևը: