Ֆրանսիական ամբիցիոզ ակումբի տրանսֆերային հաջորդ նպատակը դարձավ «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն:
Անցած շաբաթ «կաչաղակների» 27-ամյա առաջատարը հայտնեց, որ պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Սակայն Կաբայեն նաև ֆրանսիական Լիգա 1-ի նորեկ «Մոնակո» տեղափոխվելու տարբերակ ունի:
-Յոհան Կաբայե՞: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Աբիդալը նույնպես ուժեղ ֆուտբոլիստ է: Եթե նրանք վերադառնան Ֆրանսիա, ապա բոլորն ուրախ կլինեն,- L’Equipe-ին տված հարցազրույցում ասել է «Մոնակոյի» գլխավոր տնօրեն Վադիմ Վասիլևը: