Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ իր համար անհասկանալի է «Մանչեսթեր Սիթիի» անհաջող ելույթները Չեմպիոնների Լիգայում:
Այսօր Մոուրինյոյի սաները «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում կխաղան D խմբի հետնապահ «Սիթիի» դեմ:
«Քաղաքայինները» տեսականորեն չեն կորցրել փլեյ-օֆֆի ուղեգիրը, սակայն Ժոզեն վստահ է, որ նրանք դուրս կմնան, ինչ էլ դժվար է պատկերացնել:
-Ես չեմ կարծում, որ նորմալ է լքել առաջնությունը առաջին փուլից: Ես անձամբ իմ մասին եմ ասում: Եթե «Ռեալը» պարտվի եզրափակչում, կիսաեզրափակչում կամ ¼ եզրափակչում, ապա դա ինչ-որ տեղ հասկանալի կլինի, քանի որ ֆուտբոլ է: Բայց եթե դուրս մնա խմբային փուլից, դա դժվար է ընդունել և հասկանալ:
Անցած տարի «Սիթին» դուրս չեկավ խմբից: Կարծում եմ այս տարի էլ չի կարողանա: Հնարավոր է նրանք կարողանան հաղթել մեզ և այդ ոգևորությամբ հաղթեն «Բորուսսիային», սակայն 8 միավորը շատ քիչ է:
Նրանք երկրորդ անգամ են ձախողում Չեմպիոնների Լիգայում իրենց ելույթը և դա նրանց համար նորմալ չէ,- ասել է Մոուրինյոն: Sky Sports