«Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն փորձում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատվել հարձակվող Անտոնի Մարսյալից:
2015 թվականին «Մոնակոյից» 57 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո Մարսյալը «Յունայթեդի» հենակետերից մեկն էր:
Ավելի քան ութ տարի անցկացնելով Օլդ Թրաֆորդում՝ Անտոնին չկարողացավ արդարացրել իր բարձր գինը: 27 ամյա ֆրանսիացին չկարողացավ ինքնահաստատվել մեկնարկային կազմում ու երկար ժամանակ բացակայում էր առողջական խնդիրների պատճառով։
Ըստ talkSPORT-ի՝ «Յունայթեդի» համբերության բաժակը լցվել է, և «կարմիր սատանաներն» արդեն ջանքեր են գործադրում հունվարին հրաժեշտ տալու համար Մարսյալին, ով այս մրցաշրջանում ընդամենը մեկ գոլ է խփել՝ «Կրիստալ Փելեսին» Լիգայի գավաթում:
Մարսյալի պայմանագիրը, այնուամենայնիվ, ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, այնպես որ «Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել Անտոնիին նվազագույն գումարի դիմաց՝ իր ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկից ազատվելու համար: