«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը ձեռք բերել «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ամառային տրանսֆերային պատուհանի համար իր գլխավոր առաջնահերթությունն է համարել 9 րդ համարի դիրքի խաղացող հրավիրելը, հայտնում է Daily Mail-ը իր բացառիկ հոդվածում:
«Կարմիր սատանաների» ղեկավարներն ու սկաուտներն արդեն սկսել են ընտրել համապատասխան խաղացողների, իսկ Քեյնը, ով հուլիսին դառնում է 30 տարեկան, առաջնային տեղերում է:
Ըստ հրապարակման՝ Հարին ինքը հասկացրել է, որ բաց է «Յունայթեդ» տեղափոխվելու համար, և դա ոգեշնչում է մանչեսթերյան ակումբին:
Այս մրցաշրջանի ավարտից հետո Քեյնի պայմանագրի ավարտին կմնա ընդամենը 12 ամիս, ինչը նշանակում է, որ «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին այլևս չի լինի այնպիսի ուժեղ բանակցային դիրքերում, որքան նախորդ տարիներին։
Այնուամենայնիվ, սպասվում է, որ Լևին իր հարձակվողի համար կպահանջի նվազագույնը 85 միլիոն ֆունտ ստերլինգ: