«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստակամություն է հայտնել մրցաշրջանի ավարտից հետո վաճառել Խավիեր Էրնանդեսին:
Ինչպես հայտնում է Goal-ը, վերջին երկու ամսվա մեջ մեքսիկացի հարձակվողը նվազագույնը երեք անգամ առանձին հանդիպում է ունեցել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Չիչարիտոյի ելույթները «Յունայթեդին» ստիպել են քննարկել այն առաջարկները, որոնք կլինեն տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մոյեսը բավարարել է իր սանի ցանկությունը և ակումբը կվաճառի 25-ամյա Էրնանդեսին, եթե նրա համար լավ առաջարկ լինի:
Խավիերի ծառայություններով հետաքրքրվող ակումբների թվում առաջինը նշվում է Մադրիդի «Ատլետիկոն»: