«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին կարող է մասնակցել հունվարի 1-ին կայանալիք «Նորվիչ» – «Մանչեսթեր Սիթի» խաղին:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ 25-ամյա ֆրանսիացին չի խաղա «Ռեդինգի» և «Սաութհեմպտոնի» հետ խաղերում: Իսկ «Նորվիչի» հետ խաղում նա արդեն ապաքինված կլինի և կկարողանա օգնել թիմին: France Football