Շեյխ Ջասիմը պատրաստ է Օլե Գուննար Սուլշերին վերադարձնել ակումբ, եթե նրան հաջողվի գնել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Սուլշերը երեք տարի հանդիսացել է «Յունայթեդ» գլխավոր մարզիչը, սակայն Գուննարն իր անունը գրանցել է Օլդ Թրաֆորդի լեգենդների շարքում որպես խաղացող՝ նվաճելով տրեբլ 1998/99 թվականներին:
Շեյխ Ջասիմը ցանկություն է հայտնել ակումբ հրավիրել մի շարք լեգենդար անունների, և փորձել նրանց ներգրավվել ակումբի առօրյա կյանքում: Քաթարցի գործարարի կարճ ցուցակում ընդգրկվել են սէր Ալեքս Ֆերգյուսոնի մի շարք նախկին խաղացողների անուններ, հայտնում է Daily Mirror-ը։
Շեյխ Ջասիմն արդեն հինգ առաջարկ է կատարել «Յունայթեդը» գնելու համար և դեռ սպասում է Գլեյզերների ընտանիքի վերջնական պատասխանին, ովքեր ցանկանում են ստանալ 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ իրենց ակումբի համար: