«Շեֆիլդ Յունայթեդը» պատրաստ է աշխատանքից հեռացնել գլխավոր մարզիչ Փոլ Հեքինգբոթոմին, եթե հաջորդ շաբաթ օրը Էմիրեյթսում թիմը պարտվի «Արսենալին»:
Անցյալ ամիս Daily Mail-ը հայտնել էր, որ «Շեֆիլդ Յունայթեդի» ղեկավարները դիտարկում են Քրիս Ուայլդերին գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձնելու հարցը:
Այժմ Daily Mail-ը բացառիկ հոդվածում պնդում է, որ Ուայլդերի նշանակումը կարող է լինել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։
Եթե շաբաթ օրը «շեղբերը» կրեն Պրեմիեր լիգայի 10 խաղերում իրենց իններորդ պարտությունը, ապա Հեքինգբոթոմին, ով անցյալ մրցաշրջանում ակումբը բարձրացրեց Չեմպիոնշիպից, կհեռացնեն աշխատանքից:
56 ամյա Ուայլդերը մեկն է այն երեք թեկնածուներից, որոնց «Շեֆիլդ Յունայթեդի» ղեկավարները դիտարկում են Հեքինգբոթոմին փոխարինելու համար, բայց Քրիսը, ով ներկայացնում էր «շեղբերին» որպես խաղացող և մարզիչ, ամենաիրատեսական տարբերակն է թվում: