«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Շոն Դերրին երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ:
35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում էր մրցաշրջանի ավարտին: Այժմ հայտնի դարձավ, որ վետերանը ևս մեկ մրցաշրջան հանդես կգա «Լոֆտուս Ռոուդում»:
Շոնը «ՔՊՌ» է տեղափոխվել 2010-ին՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Այդ պահից անգլիացին մասնակցել է 91 խաղի: