• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ոսկե գնդակի համար պայքարում Հոլանդը պարտվեց Մեսսիին

«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» համար պայքարում հաղթեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։

Անցած մրցաշրջանում, իր նորամուտը «Սիթիի» կազմում Հոլանդը նշեց 52 խփած գնդակով՝ թույլ տալով իր ակումբին կրկնել «Մանչեսթեր Յունայթեդի» եզակի ձեռքբերումը՝ միաժամանակ հաղթելով Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:

Անցած մրցաշրջանում 23 ամյա նորվեգացին դարձավ Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, ճանաչվեց Անգլիայի առաջնության լավագույն խաղացող և ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն խաղացող։

Բայց այս ամենը բավարար չէր 36 ամյա Մեսսիից առաջ անցնելու համար, ում նախորդ մրցաշրջանում գլխավոր ու միակ ձեռքբերումը Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հետ հաղթանակն էր։

Ինչ վերաբերում է Հոլանդին, ապա նա ստացել է միայն Գերտ Մյուլերի անվան մրցանակը՝  «Սիթիի» և Նորվեգիայի կազմում խփած 56 գոլերի համար (52+4):

«Աստոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը France Football ամսագրի կողմից պարգևատրվեց Լև Յաշինի մրցանակով՝ որպես լավագույն դարպասապահ։

Իսկ լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։

Ի վերջո, «Մանչեսթեր Սիթին» երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց տարվա լավագույն ակումբ։

Հետաքրքիր փաստեր