«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր երախտագիտությունն է հայտնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին` շոտլանդացիների դեմ ընկերական խաղին հավաքական հրավիրելու համար:
«Օլդ Թրաֆորդում» Ռունիի ապագայի հետ կապված ոչ պարզ իրավիճակը հասել է նրան, որ 27-ամյա գոլահարն այժմ մարզվում է երկրորդ թիմի ֆուտբոլիստների հետ: Ամենայն հավանականությամբ, Ուեյնը չի խաղա «Ուիգանի» դեմ Անգլիայի սուպերգավաթի խաղում:
Այնուամենայնիվ, Հոջսոնը և իր մարզչական շտաբը որոշել են ֆուտոբլիստին հավաքական հրավիրել Շոտլանդիայի դեմ խաղում, որը կկայանա չորեքշաբթի օրը` «Ուեմբլիում»: Իսկ Ռունին չէր կարող իր ուրախությունը թաքցնել մարզչի նման արարքից հետո:
-Չեմ համբերում, թե երբ եմ միանալու թիմին և խաղալու Շոտլանդիայի դեմ: Շատ շնորհակալ եմ Ռոյ Հոջսոնին հրավերի համար: Սա ցույց է տալիս, որ նա հավատում է ինձ, և ես դա գնահատում եմ,- գրել է Ռունին իր ֆեյսբուքյան էջում: