«Ուոթֆորը» պաշտոնապես հայտնեց «Տոտտենհեմի» հենակետային կիսապաշտպան Էթիեն Կապուին գնելու մասին: 26-ամյա ֆրանսիացու գործարքը ռեկորդային է «Ուոթֆորդի» պատմության մեջ:
Ամառվա ընթացքում Պրեմիեր Լիգայի նորեկների կազմը համալրեցին դարպասապահ Գեդրյուս Արլաուսկիսը, պաշտպան Սեբաստիան Պրեդլը և հարձակվող Մաթյո Վիդրան: Կապուի տրանսֆերը «Ուոթֆորդին» թույլ տվեց ուժեղացնել դաշտի կենտրոնը:
«Ուայթ Հարթ Լեյն» տեղափոխվելն անհաջող քայլ էր Էթիենի համար, ով կորցրեց տեղը նաև Ֆրանսիայի ազգային հավաքականում: Այժմ Կապուն, երբ չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Ուոթֆորդի» հետ, կարող է խաղային պրակտիկա հավաքել Եվրո-2016-ից առաջ:
«Ուոթֆորդի» պաշտոնական կայքը հայտնում է, որ գործարքի արժեքը ռեկորդային է ակումբի համար: Ֆրանսիացու տրանսֆերը գնահատվում է 5,7 մլն ֆունտ: