«Չելսին» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է սկսել իր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։
Տուխելը ստորագրել է իր գործող պայմանագիրը, որն ավարտվում է երկու տարուց՝ 2021 թվականի հունիսին, ինչը նրա պարգևն էր Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։
Թոմասը հավատարիմ է մնացել «Չելսիին» ակումբի սեփականատիրոջ փոփոխության ժամանակ, և «կապույտների» նոր սեփականատեր Թոդ Բեհլին ցանկանում է շնորհակալություն հայտնել գերմանացի մասնագետին հավատարմության համար։
Ինչպես հայտնում է The Sun-ը, կողմերն արդեն սկսել են բանակցել նոր գործարքի պայմանների շուրջ, որը թույլ կտա Տուխելին մնալ «Սթեմֆորդ Բրիջում» մինչև 2026 թվականը։