Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Չելսին» հյուրընկալեց խմբի ետնապահ «Նորդշելանդին»: «Ազնվականների» համար այս խաղում կարող էր որոշվել փլեյ-օֆֆի ուղեգիրը: Սակայն միայն հաղթանակը ոչինչ չէր տա: Անհրաժեշտ էր, որ զուգառեհառաբար ընթացող խաղում «Շախտյորը» հաղթեր «Յուվենտուսին»:
«Կապույտները» ընդմիջման գնացին մեծ առավելությամբ: Առաջին խաղակեսի վերջնամասում մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Լուիզը և Ֆերնանդո Տորրեսը:
Երկրորդ խաղակեսում «ազնվականները» ևս 4 գոլ խփեցին, սակայն այդպես էլ չկարողացան նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:
Իդեպ, «Չելսին» Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ միակ գործող չեմպիոնն է, որը չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Գոլեր. Դավիդ Լուիս՝ 39ր, Ֆերնանդո Տորրես՝ 45+2ր, Ջոշուա Ջոն՝ 46ր, Գարի Կեհիլ՝ 51, Ֆերնանդո Տորրես՝ 56ր, Խուան Մատա՝ 63ր, Օսկար՝ 71ր