«Չելսին» պատրաստ է բաժանվել իր երկու դարպասապահներից՝ Կեպա Արիզաբալագայից և Էդուար Մենդիից, քանի որ այդ դերի համար արդեն աչքի տակ է առել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելին:
Կեպան այս մրցաշրջանի մեծ մասում եղել է «Չելսիի» հիմնական դարպասապահը։ Եթե անգամ 28 ամյա իսպանացին կոպիտ սխալներ թույլ չտա, ապա նրան ակնհայտորեն պակասում են թիմին միավորներ բերող սեյվերը։
Միևնույն ժամանակ, Մենդին բարդացրել է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները, և լուրեր են պտտվում, որ նա պահանջում է Կեպայի աշխատավարձի չափ աշխատավարձ՝ շաբաթական 190,000 ֆունտ, ինչը չափազանց շատ է ակումբի համար:
Ստեղծված իրավիճակում «Չելսին» մտածում է երկուսից էլ ազատվելու մասին։ Ինչպես հաղորդում է Bild-ը, «ազնվականները» արդեն փնտրում են հաջորդ մրցաշրջանի համար թիմի առաջին համար, իսկ հավակնորդների ցուցակը գլխավորում է Կոբելը:
Կոբելը պաշտպանում է Դորտմունդի «Բորուսիայի» գույները 2021 թվականին «Շտուտգարտից» 13,2 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո՝ այս մրցաշրջանում Բունդեսլիգայում 21 հանդիպում անցկացնելով: 25 ամյա շվեյցարացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: