«Չելսիի» ղեկավարությունը վերջնականապես որոշել է երկարաձգել պայմանագիրը Ֆրենկ Լեմպարդի հետ: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը:
Մոտակա ժամանակներս 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկվելու է երկարաձգել պայմանագիրը մեկ տարով:
Սպասվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի մրցաշրջանի ավարտին:
Հիշեցնենք, որ հունվարին Լեմպարդի գործակալը հայտնել էր, որ իր հաճախորդը 2012/13 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Չելսիից»:
Մինչդեռ ավելի ուշ Daily Mail պարբերականը հայտնել էր, որ «Չելսին» փոխել է իր դիրքորոշումը և պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել: