«Չելսին» ֆավորիտ է համարվում «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի համար մղվող պայքարում:
Հունվարին Կայսեդոյին «Արսենալին» վաճառելուց հրաժարվելուց հետո «Բրայթոնը» պատրաստ է այս ամառ Մոյսեսի համար առաջարկներ լսելուն:
Կայսեդոյին դիմել են տարբեր ակումբներ, սակայն The Telegraph-ն պնդում է, որ «Չելսին» ամենաշատ հնարավորություններն ունի Էկվադորի հավաքականի 21 ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Այնուամենայնիվ, «Չելսին» կարող է լուրջ խնդիրներ ունենալ Կայսեդոյի արժեքը համաձայնեցնելու հարցում: «Կապույտները» չեն ցանկանում վճարել 70 միլիոն ֆունտից շատ ավելին, մինչդեռ «Բրայթոնի» նախագահ Թոնի Բլումը հույս ունի Մոյսեսի համար ստանալ մինչև 120 միլիոն ֆունտ:
Երկու ակումբներին փոխզիջման հասնելու համար կարող է օգնել պաշտպան Լևի Քոլվելը, ով 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Բրայթոնում» և վերջերս «կապույտները» մերժեցին նրան 30 միլիոն ֆունտով վաճառքի առաջարկը: