«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն խոստովանել է, որ իրենք հետաքրքրված էին «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախային ծառայություններով: Ակումբը պատրաստ էր վճարել պահանջվող գումարը, սակայն Պարդյուն որոշեց ավելի արդյունավետ օգտագործել գումարը:
Անցած շաբաթ «կարմիր սատանաները» ավարտին հասցրեցին Զախայի տրանսֆերը: Ներառյալ բոնուսները Զախան «Մանչեսթեր Յունայթեդի» համար արժեցավ 15 մլն ֆունտ:
«Նյուքասլը» չցանկանալով երիտասարդ անգլիացու համար այդքան գումար վատնել, ձեռք բերեց ֆրանսիացիներ Մուսա Սիսոկոյին, Մապու-Յանգա Մբիվային, Յոան Գուֆրանին և Մասադիո Հայդարային:
-Մենք ֆրանսիացիներին ձեռք բերելու համար ծախսեցինք այնքան գումար, որ կարող էինք գնել Զախային: Ինձ դուր է գալիս նրա խաղը: Սակայն չէինք կարող մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ:
Նրա փոխարեն մենք չորս ֆուտբոլիստ գնեցինք: Այս պահին ավելի ճիշտ էր այդ տարբերակը,- ասել է Պարդյուն: Goal