«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ այժմ Պրեմիեր Լիգայում լավագույն ֆուտբոլը ցուցադրում է «Սաութհեմպտոնը»:
Արդեն այս կիրակի Պոչետինոն «Ուայթ Հարթ Լեյնում» կընդունի իր նախկին ակումբին, ում հետ նախորդ մրցաշրջանում հասավ ակումբի համար ռեկորդային արդյունքի՝ ութերորդ հորզիոնական: Մաուրիսիոն գիտակցում է, որ իր ներկայիս ակումբի համար հեշտ պայքար չի սպասվում:
-Եվրոպա Լիգայի խաղից հետո մեզ սպասվում է «Սաութհեմպտոնի» դեմ խաղը: Այն այս պահին լավագույնն է Պրեմիեր Լիգայում: Մեզ շատ ծանր խաղ է սպասվում,- ասել է Պոչետինոն: Daily Mail