• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Գիգգսը համոզված է, որ շուտով Պրեմիեր Լիգայում վետերաններն ավելի շատ կլինեն

Ռայան Գիգգս«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգգսը կարծում է, որ ժամանակի ընթացքում Պրեմիեր Լիգայում կխաղան ավելի շատ 40-անց ֆուտբոլիստներ:

Արդեն հաջորդ մրցաշրջանում ուելսցին կնշի իր 40-ամյակը: Բացառությամբ 10 դարպասապահի, միայն Գորդոն Ստրաչանին և Թեդի Շերինգեմին է հաջողվել իրենց կյանքի հինգերորդ տասնամյակում խաղալ Պրեմիեր Լիգայում: Սակայն Ռայանը վստահ է, որ շուտով իրավիճակը փոխվելու է:

-Սա կարելի է դիտարկել երկու տեսանկյունից: Այժմ ֆուտբոլիստները բավական շատ գումարներ են վաստակում: Կցանկանա՞ն նրանք ֆուտբոլ խաղալ, երբ արդեն կանցնեն 30 տարեկանը: Սա միայն մի կողմն է:

Սպորտային գիտության ներգրավմամբ ֆուտբոլիստները սկսում են ավելի ուշադիր լինել իրենց նկատմամբ: Բացի այդ, նկատելի լավացել է տեխնիկան: Հետևաբար, եթե նրանք ցանկանան, ապա ավելի երկար կարող են խաղալ:

Երբ դու արդեն 30-անց ես, դու պարզապես փորձում ես խաղալ այնքան երկար, որքան կարող ես: Բարեբախտաբար ինձ հաջողվեց խուսափել վնասվածքից: Իհարկե, ես լավ եմ ինձ հետևում, սակայն ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ կանցկացնեմ 1000 հանդիպում- ասել է Գիգգսը: ESPN

Հետաքրքիր փաստեր