«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Սաութհեմպտոն» խաղը, որն ավարտվեց 2:2 հաշվով: Ըստ մասնագետի` իր թիմը պետք է անգութ վերաբերվեր գոլային պահերին:
Չորեքշաբթի երեկոյան «ազնվականները» բոլորի համար անսպասելի ոչ ոքի խաղացին տանը: Առաջին խաղակեսից հետո «Չելսին» երկու գնդակի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն ունենալով հնարավորություն ավելացնելու գոլերի թիվը` բավարարվեց միայն ոչ ոքիով:
Բենիտեսը կարծում է, որ իրենց սխալը գոլային պահերը չօգտագործելն էր:
-Մենք պետք է ավելի լուրջ մոտենանք մեր ստեղծած գոլային պահերին: 2:0 հաշվի դեպքում պետք է խփել 3-րդ գնդակ և «սպանել» հանդիպումը, սակայն մենք դա չարեցինք:
Ես այս մասին էլի եմ խոսել և հիմա կրկնվում եմ: Այսօր մենք նորից ունեինք բավականին շատ գոլային պահեր, բայց դրանք չիրացրինք: Արդյունքում մենք նրանց տվեցինք հնարավորություն հաշիվը հավասարեցնելու,- հայտնել է Բենիտեսը Sky Sports-ի հետ հարցազրույցում: