«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում իրենց ծանր խաղ է սպասվում «Ռուբինի» հետ:
Հինգշաբթի օրը տեղի ունեցավ 1/4 եզրափակչի վիճակահանությունը և «ազնվականները» մրցակից ստացան «Ռուբինին»: Բենիտեսը զգուշանում է ռուսական թիմից:
-Այս փուլում առաջնության բոլոր խաղերն են դժվար: Նրանք («Ռուբինը») լավ թիմ ունեն: «Ռուբինը» հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին», որը ինչպես գիտենք, շատ ուժեղ ակումբ է:
Նրանք հաղթեցին «Լեվանտեին», որը հաջող է հանդես գալիս Լա Լիգայում, իսկ խմբային փուլից առաջին տեղով դուրս եկան՝ երկրորդը թողնելով «Ինտերին»:
«Ռուբինը» լավ ֆուտբոլիստներ ունի: Ես ճանաչում եմ Մարկանոյին և Ռոնդոնին: Այս ֆուտբոլիստները կարող են վճռել խաղի ելքը,- ասել է Բենիտեսը: Goal