Երեկ «Տոտտենհեմի» հետ խաղից հետո «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մեկնել է Ֆրանսիա՝ բանակցելու «Ռենի» կիսապաշտպան Յան Մվիլայի համար:
Իր հետ Ռեդնապը վերցրել է նաև Յան Բրումֆիլդին, ով օրեր առաջ նշանակվեց «ՔՊՌ»-ի գլխավոր սկաուտ:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «ռեյնջերները» պատրաստ են Մվիլայի համար «Ռենին» վճարել 9 մլն եվրո (7.4 մլն ֆունտ), սակայն ֆրանսիական ակումբը 22-ամյա կիսապաշտպանի համար պահանջում է 12 մլն եվրո ( 9.9 մլն ֆունտ):
Ավելացնենք, որ «ՔՊՌ»-ն Մվիլայի համար պայքարող միակ ակումբը չէ: Յանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ֆուլհեմը» և «Զենիթը»: