«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել է, որ ակումբը չի կարող իրեն թույլ տալ գնել հարձակվող Նիկոլյա Անելկային:
33-ամյա Անելկան այժմ խաղում է «Շանհայ Շենհուայում», սակայն պատրաստվում է խզել պայմանագիրը և վերադառնալ Պրեմիեր Լիգա: Ըստ որոշ լրատվամիջոցների` Անելկայի ծառայություններով հետաքրքրված են «Վեստ Հեմը» և «ՔՊՌ»-ը:
«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսն արդեն հայտարարել է, որ իրենք իսկապես կանեն ամեն ինչ ֆրանսիացուն ձեռք բերելու համար: Այսքանից հետո Ռեդնապը կարծում է, որ իրենց ֆինանսական միջոցները չեն հերիքի:
-Անելկան ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. սակայն ես չեմ կարծում` մենք մեզ նման շռայլություն կարող ենք թույլ տալ: Մենք բանակցություններ չենք վարել նրա հետ և չենք էլ վարելու: talkSPORT