Անգլիայի գավաթի 3-րդ փուլում «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ տարած 0:1 հաշվով հաղթանակից հետո «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ Լոիկ Ռեմին և Յան Մվիլան մոտ են «ՔՊՌ» տեղափոխվելուն:
Ռեդնապի խոսքերով «Մարսելի» 26-ամյա հարձակվող Ռեմին արդեն բուժզննում է անցել լոնդոնյան ակումբում և համաձայնեցրել է պայմանագիրը ակումբի հետ: Գործարքը արժեցել է 8 մլն ֆունտ:
Մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ֆրանսիայի հավաքականի և «Ռենի» 22-ամյա կիսապաշտպան Մվիլայի տեղափոխությունը կարժենա 7 մլն ֆունտ: Ռեդնապը հայտնել է, որ նրանց ամբողջական տեղափոխությունը շատ մոտ է:
-Ռեմին արդեն բուժզննում է անցել և մենք համաձայնության ենք եկել նրա հետ: Մվիլայի հետ կապված կարծում եմ մենք շատ մոտ ենք տեղափոխությանը,- ասել է Հարին: BBC
Ռեդնապը նաև հայտնել է, որ «ՔՊՌ»-ն առաջարկ է արել «Վեստ Բրոմվիչին»՝ Պիտեր Օդեմվինգիեին ձեռք բերելու համար: