Մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով «Բրենթֆորդում» հանդես կգա «Ինտեր Մայամիի» հարձակվող Ռոմեո Բեքհեմը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի որդին։
Այն, որ Բեքհեմ կրտսերը պահպանում է մարզավիճակը «Բրենթֆորդում» մարզվելով, հայտնի դարձավ դեռ հոկտեմբերին։
Այժմ Ռոմեոն և «մեղուները» ավելի հեռուն են գնացել՝ պաշտոնականացնելով իրենց հարաբերությունները մինչև 2022/23 սեզոնի ավարտը:
Այնուամենայնիվ, 20 ամյա Բեքհեմը, ով նախորդ մրցաշրջանում MLS-ի 20 խաղում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, կխաղա միայն «Բրենթֆորդի» երկրորդ թիմում։
«Ես շատ հպարտ եմ և շատ ուրախ, որ այստեղ եմ: Ես եկել եմ այստեղ, որպեսզի մարզավիճակս պահպանեմ: Այնուհետև ես հնարավորություն ունեցա միանալ ակումբին վարձավճարով, և ես երբեք նման հաճույք չեմ զգացել», – ասել է կրտսեր Բեքհեմը։