Բրազիլիայի ազգային հավաքականին 2:1 հաշվով հաղթելուց հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը առանձնացրել է կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին:
Երեկ երեկոյան 21-ամյա Ուիլշերը 2011թ-ից հետո առաջին անգամ մասնակցեց ազգային հավաքականի խաղին: «Արսենալում» իր թիմակից Թեո Ուոլկոտի հետ նա շատ խնդիրներ ստեղծեց բրազիլիացիների համար:
Հետխաղյա մամլո ասուլիսին Հոջսոնը իր հիացմունքը հայտնեց Ուիլշերի խաղից:
-Ինչպես Թեո Ուոլկոտը, այնպես էլ Ջեկ Ուիլշերը հիանալի խաղ անցկացրին: Նրանք փայլում էին ձախ եզրում:
Եթե նա շարունակի նույն մակարդակով հանդես գալ, ապա կարճ ժամանակում կարդարացնի բոլոր սպասելիքները:
Կարող եմ ասել, որ ողջ թիմը լավ հանդիպում անցկացրեց: Բրազիլիայի հանդեպ տարած հաղթանակը ինձ համար առաջինն էր, ինչի համար շատ ուրախ եմ,- ասել է Հոջսոնը: Sky Sports