«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը թույլ է տվել Ուեյն Ռունիին ժամանակավոր կասեցնել բուժումը, քանի որ վերջինիս կնոջ քույրը մահացել է:
Շաբաթ օրը 14-ամյա Ռոզի Մակլոկլինը, որն ամբողջ կյանքում տառապել է հոգեկան հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, մահացել է: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ցավակցել է Ռունիին և նրա կնոջը, որն այս պահին սպասում է երկրորդ երեխային:
Այս ողբերգության պատճառով Ռունին մի քանի օրով հետաձգել է բուժումը և հետևաբար դաշտ կվերադառնա ավելի ուշ:
Ավելացնենք, որ ուրբաթ օրը Սէր Ալեքսը հայտարարել էր, որ իր հարձակվողին 2 շաբաթ կպահանջվի վերջնականապես ապաքինվելու համար: