Անգլիայի գավաթի 3-րդ փուլում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը վստահություն է հայտնել, որ Ռայան Գիգգսը երկարաձգելու է պայմանագիրը ևս 1 տարով:
Ինչպես հայտնի է, վետերանի գործող պայմանագիրը լրանալու է այս մրցաշրջանի ավարտից հետո: Վերջերս Գիգգսը խոստովանել էր, որ դեռ որոշում չի կայացել և այդ մասին կմտածի ամռանը:
Մինչդեռ Սէր Ալեքսը հիացած է Ռայանի խաղով և վստահաբար նշել է, որ նա մնալու է և նույեմբերին նշելու է իր 40-ամյակը` որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:
-Եվս մեկ տարի նա կխաղա: Նրա խաղում հոգնածության կամ թուլության նշան չկա: Ռայանի վարպետությունը առաջվա պես իր հետ է, և նա ֆանտաստիկ է: Նա առաջվա պես ծարավ է հաղթանակների: Անհավանական անձնավորություն է,- հայտնել է Սէր Ալեքսը: MUTV