«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում ցանկացած տիտղոս՝ այդ թվում Լիգայի գավաթը, հիանալի նվաճում կլինի Դևիդ Մոյեսի համար:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին Սէր Ալեքսը՝ 27 տարի «Յունայթեդը» մարզելուց հետո հայտնեց մարզչական կարիերան ավարտելու մասին և որպես իրեն փոխարինող ընտրեց Դևիդ Մոյեսին, ով երկար տարիներ մարզում էր «Էվերթոնը»:
Եվ` չնայած որ «Յունայթեդն» այս մրցաշրջանում բավական անհաջող է հանդես գալիս և այս պահին զբաղեցնում է աղյուսակի 8-րդ հորիզոնականը, փորձառու շոտլանդացին չի կարծում, որ պետք է խուճապի մատնվել:
-Դևիդը պարզապես պետք է փորձի պահել այն ամենն, ինչին մենք հասել ենք վերջին 20 տարիների ընթացքում: Դա ամենակարևորն է: Նա չպետք է փորձի ինչ որ բան ավելի լավ անել: Պետք է շարունակել պայքարել հաջողության համար և նվաճել տիտղոսներ:
Այս պահին Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում են 6 ակումբներ, որոնցից ֆավորիտ են «Սիթին», «Չելսին» և «Յունայթեդը»: Լավ է մեկնարկել «Արսենալը», ինչպես նաև «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»: Մեզ անհավանական պայքար է սպասվում:
Դևիդի համար տիտղոս նվաճելը հիանալի ձեռքբերում կլինի: Կարևոր չէ, թե ինչ տիտղոս: Լինի դա Լիգայի կամ Անգլիայի գավաթ, Պրեմիեր Լիգան, թե եվրոգավաթ,- MUTV-ին տված հարցազրույցում ասել է «Յունայթեդի» լեգենդար մարզիչը: