«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ հավելյալ ոչինչ չգիտի «Սաութհեմպտոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի մասին, որի թիմի հետ չորեքշաբթի օրը խաղալու է «Օլդ Թրաֆորդում»:
Սէր Ալեքսը չի թաքցնում, որ իր համար, ինչպես նաև շատերի համար, անսպասելի էր Նայջել Էդկինսի հեռացումը և նրա փոխարեն Պոչետինոյին հրավիրելը, որը նոր մարդ է անգլիական ֆուտբոլում:
-Եթե անկեղծ, ես նրա մասին հավելյալ ոչինչ չգիտեմ (Պոչետինոյի): Ես խոսել եմ Նայջելի հետ նրան հեռացնելուց մեկ օր առաջ: Երբեմն նման բաներն անհնար է հասկանալ:
Չէ՞ որ նրանք այնպիսի մարզավիճակ էին ձեռք բերել: 12 խաղում 2 պարտություն: Նրանց նախագահի աշխատանքը նկարագրելիս ես պետք է զգույշ լինեմ: Միայն կասեմ, որ դա արվեստի գործ է,- հայտնել է Սէր Ալեքսը: Goal