Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
Հանդիպման առաջին խաղակեսն անարդյունավետ ստացվեց։ Երկրորդ խաղակեսում երեք գոլ գրանցվեց և երեքն էլ հեղինակեցին Արսեն Վենգերի ֆուտբոլիստները։ Հանդիպման հաշիվը և ֆրանսիացու գլխավորած «Արսենալի» պատմության 2000-րդ գոլը խփեց Օլիվյե Ժիրուն։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Լորան Կոսելնին և Ջոել Քեմպբելը։
Այս հաղթնակաից հետո «զինագործները» կշարունակեն առաջին հորիզոնը կիսել «Սիթիի» հետ։
Գոլեր․ Ժիրու՝ 49ր, Կոսելնի՝ 68, Քեմպբել՝ 73ր։