«Սուոնսի Սիթիի» նախագահ Հյու Ջենկինսը հայտնել է, որ առաջիկա տարում իր ակումբը պատրաստվում է վերակառուցել «Լիբերթի» մարզադաշտը՝ նստատեղերը հասցնելով 32 հազարի:
«Լիբերթին» կառուցվել է 2005թ-ին: Մարզադաշտը այժմ ունի 20750 նստատեղ: Սակայն Պրեմիեր Լիգա տեղափոխվելուց հետո «Լիբերթին» միշտ մարդաշատ է լինում:
Ակումբը մեկ շաբաթ առաջ նվաճեց Լիգայի գավաթը, ինչը էլ ավելի մեծացրեց մարզադաշտը վերակառուցելու պահանջը: «Սուոնսին» մտադիր է «Լիբերթիում» մինչև 32 հազար երկրպագու ընդունել:
-Դա ճիշտ որոշում է ակումբի համար, որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում: Մենք արդեն վաճառել ենք մարտ ամսվա բոլոր տոմսերը:
Երբ վերակառուցումը ավարտվի, մարզադաշտը կարող է 32 հազար երկրպագու ընդունել: Առաջին փուլը նախատեսված է այս ամռանը, որից հետո կվերակառուցենք արևելյան տրիբունան,- ասել է Ջենկինսը: Goal