«Տոտտենհեմի» կիսապաշտպան Սքոտ Պարկերը խոստովանել է, որ իր համար Եվրոպա Լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը:
Ակնհայտ է, որ լոնդոնյան ակումբի համար առաջնայինը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է:
-Որպես խաղացող՝ ես պաշտպանում եմ այն տեսակետը, թե տիտղոսն ավելի կարևոր է, քան տեղը ուժեղագույն քառյակում: Ֆուտբոլիստի համար մեծ պարգև է եզրափակիչ հասնելն ու տիտղոս բարձրացնելը, մինչդեռ մենք ի սկզբանե իմացել ենք, թե ինչ նպատակներ են մեր առջև դրված: Հետևաբար, հավանաբար, մենք պետք է մտածենք երկուսի մասին էլ:
Իհարկե, անձամբ ինձ համար նվաճված տիտղոսն ավելի հաճելի հիշողություններ է թողնում: Ես «Չելսիում» էի խաղում, երբ մենք հաղթեցինք Պրեմիեր Լիգայում և Լիգայի գավաթում (2004/05 մրցաշրջանում): Հետևաբար, հիշում եմ, թե ինչ զգացողություններ ունեին երկրպագուներն ու ընտանիքս այդ օրերին: Վնասվածքի պատճառով չէի մասնակցում եզրափակչին, բայց հետո դաշտ դուրս եկա բոլորի հետ տոնելու: Հիշում եմ, թե ինչ լավ օրեր էին: Երջանիկ կլինեի նորից կրկնել դրանք,- հայտնել է Պարկերը: The Guardian